Միջոցառումներ / Ցուցահանդեսներ

15.11.2023 - 30.12.2025

Վերաբացվել է Գևորգ Գրիգորյանի (Ջոտտո) արվեստանոց-թանգարանը

Այս տարի հիմնանորոգված թանգարանում նոր ու արդիականացված մշտական ցուցադրությունը համապարփակ կերպով ներկայացնում է վրացահայ նկարիչ Գևորգ Գրիգորյանի (Ջոտտո) հարուստ ժառանգությունը: Երբևէ չցուցադրված գեղանկարչական աշխատանքների կողքին առաջին անգամ ցուցադրվում են նաև Ջոտտոյի գրաֆիկական գործերը: Արվեստանոց-թանգարանի առանձին սրահ նվիրված է նկարչի կնոջն ու հավերժական մուսա Դիանա Ուկլեբայի արվեստին:
Թանգարանի երկրորդ հարկում զուգահեռաբար բացվել է «Երեք քաղաք՝ Պոլիս, Փարիզ, Երևան. Տիգրան և Զաբել Եսայաններ» ցուցահանդեսը, որը նվիրված է արվեստագետ ամուսինների՝ նկարիչ Տիգրան Եսայանի և գրող, հասարակական գործիչ Զաբել Եսայանի կյանքին ու գործունեությանը: Առաջին անգամ ներկայացվում է նրանց ժառանգությունը՝ լուսանկարչական արխիվ, նամակներ, անձնական իրեր, փաստաթղթեր:

Մշտական
ցուցադրություն

Պապյան Անատոլի Ղազարոսի

Ուսանելու են գնում (1953)

կտավ, յուղաներկ
143x177 սմ